Արդեն մեկ օր է՝ ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում բազմաթիվ հիվանդներ կան, որոնց վիճակը գնահատվում է ծանր, և նրանք անհապաղ Հայաստան տեղափոխվելու և վիրահատվելու կարիք ունեն։
Հոկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» հրապարակել էր Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացրած 5 պահանջները։ Թեպետ, հրապարկման հեղինակը ստորագրել էր՝ որպես «Հավաստի աղբյուր», սակայն Նիկոլ Փաշինյանի հետ աշխատած և նրա ձեռագրին ծանոթ մարդիկ անմիջապես համացանցում գրառումներ կատարեցին, որ «Հավաստի աղբյուրը» նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է։
«Արցախում ժողովուրդն ընդդիմանում է ստեղծված իրավիճակի և օրեցօր վատթարացող պայմանների համար։ Կարևորն այն է, թե այդ հանրահավաքի ժամանակ տարբեր հարցերի վերաբերյալ ինչ տեսակետներ կներկայացվեն, ինչ-որ լուծումներ առաջարկո՞ւմ են, թե՞ չէ»։
Կառավարությունից արդեն հաստատել են, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ։ Թեպետ Կառավարությունը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ օրակարգով են հանդիպելու երկու երկրների ղեկավարները, սակայն Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևն օկուպացված Շուշիում օտարերկրյա դիվանագետների մասնակցությամբ միջոցառմանն ասել էր, որ հանդիպման գլխավոր օրակարգը «Խաղաղության պայմանագիրն է»։
Արցախցի պատգամավորը ցավով նկատում է՝ միայն պաշտպանության բանակի ուժերը բավարար չեն պատերազմից հետո երկարած շփման գծի ամբողջ երկայնքով պաշտպանությունն ապահովելու համար, բայց դա չի նշանակում, որ պետք է հանձնվել, զիջողականություն դրսևորել․ ամենևին։
«Պետք է մի քիչ զգույշ լինեն մեկնաբանություններում և ավելի շատ աշխատեն, ավելի քիչ խոսեն։ Ինքս այս պահին շրջաններում եմ, անձամբ չեմ կարդացել Անվտանգության խորհրդի քարտուղարի այդ հարցազրույցը, կծանոթանամ, եթե անհրաժեշտություն լինի՝ հավելյալ կմեկնաբանեմ»,- նշեց Սեյրան Հայրապետյանը։