«Ադրբեջանի համար շատ բարենպաստ պայմաններ են, որ այս պարտության սիմվոլներն են իշխանության Հայաստանում: Նրանք նվեր են Ադրբեջանի իշխանություններին: Մենք տեսնում ենք, որ երբ Փաշինյանի դիրքերը թուլանում են, թուրք-ադրբեջանական տանդեմից աջակցություն են հայտնում՝ ընդհուպ ֆիզիկապես անվտանգություն ապահովելու: Մենք տեսնում ենք, որ պարտության սիմվոլ հանդիսացող իշխանություննը՝ հող հանձնելով՝ իրենց պաշտոնավարման ժամկետը երկարացնելով, կարողանում են հասարակությանը քնեցնել և կատարել իրենց սև գործը»:
Հունիսի 7-ին ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) քննիչները՝ բավականին տպավորիչ կազմով, նաև պարեկների ներգրավվածությամբ, գնացել էին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենք՝ առգրավելու համար Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող, բայց նրա օգնական Աշոտ Դանիելյանի կողմից շահագործվող ծառայողական ավտոմեքենան:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը՝ ավելի քան 9 ամիս տոտալ շրջափակման մեջ պահելուց հետո, ռազմական գործողություն սկսեց Արցախի Հանրապետության և նրա խաղաղ բնակչության դեմ: Մեծ ու փոքր արցախցիների հանդեպ գործած խոշտանգումներից, կատարված սպանություններից հետո Ադրբեջանն անցավ բնակչության բռնի տեղահանմանն ու Արցախի էթնիկ զտմանը։
Այսօր Մեդիահաբ լրատվականը գրել էր, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան. Գորիսում նրան ձերբակալել են։
«Այսօր մեզ ազգովի պետք է հետաքրքրեն ոչ թե այդ ֆեյք լուրերը, այլ ադրբեջանական գերության մեջ այս պահին գտնվող մեր գեներալների, Արցախի նախկին ղեկավարների ճակատագիրը։ Ազգովի այս հարցով պետք է զբաղվենք»,- հավելեց Դավիթ Գալստյանը։
«Հստակ որևէ բան չեմ կարող ասել, որովհետև չգիտենք, թե վաղը-մյուս օրն ինչ է սպասվելու, եթե վերադարձ լինի Արցախ, չգիտեմ՝ ինչ պայմաններում է լինելու, վերադառնան ու ադրբեջանական անձնագրեր ստանա՞ն, թե՞ ինչպես, չեմ կարող ասել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։