«Կարծում եմ՝ ամենահետաքրքիրն Ադուևի ժպիտն է և աչքերի փայլը։ Երբ մտնում եմ առաջին անգամ բեմ և հանդիպում կերպարիս քեռուն, պետք է փոխանցեմ աչքերիս փայլը, որ ինքն իրոք կարողանա վերջում ասել, որ իմ աչքերի փայլը կորել է: Ու դա կապված չէ ակնոցի հետ, այլ այն ուղիղ կապ ունի իմ հոգու փայլի հետ»։
168.am-ի հետ զրույցում Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանն ասաց, որ տեսանյութն ադրբեջանական կողմն արել է դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի մի մասն օկուպացրել էր և Հին Շենի գերեզմանոցի հատվածով իր համար այլընտրանքային ճանապարհ էր կառուցում։
Արդեն 193-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը 120 հազար արցախահայերով գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։
Արցախի Հանրապետությունում դավաճանական քայլ են համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով:
Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, փակել է և իրականացնում է հսկիչ անցակետեր տեղադրելու աշխատանքներ։ Արդյունքում՝ Արցախի Հանրապետության Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը գտնվում են տոտալ շրջափակման մեջ, նրանք կապ չունեն ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի հետ։
«Առաջ եկող խնդիրները մի կերպ հաղթահարում ենք։ Արդեն երկու օր է, եղանակը տաքացել է, որոշ ժամանակ հետո կսկսենք գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվել։ Բնակիչները գոնե այդ աշխատանքներով կզբաղվեն, մենք միայն այգիներ ենք մշակում, հատիկավոր մշակաբույսեր չունենք։ Պատերազմից առաջ, իհարկե, մշակում էինք, բայց պատերազմից հետո դրա մշակելը մեզ համար դարձել է երազ՝ վարելահող չկա»,- նշեց Սամվել Սարգսյանը։
Արդեն 9-րդ օրն է, Ադրբեջանը շրջափակել է Արցախը՝ կտրելով Արցախի կապը արտաքին աշխարհի հետ։ Բերձորի միջանցքը փակելով, Ադրբեջանը կտրել է նաև մի քանի գյուղի կապը Ստեփանակերտի հետ: Հին Շենում, Նոր Շենում, Եղծահողում, Լիսագորում սպասում են ճանապարհի բացմանը։
Երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը փակ է պահում Բերձորի ճանապարհը՝ շրջափակման մեջ թողնելով Արցախի 120 հազար բնակչությանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանն ասաց, որ նույնիսկ այլընտրանքային ճանապարհը Հին Շենով անցնելուց հետո, երբ գյուղը որոշակի աշխուժացել է, մեկ է՝ լավ բան չկա։
168.am-ը Արցախի Հանրապետության Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանից հետաքրքրվեց՝ այս պահին Բերձորից և Աղավնոյից կա՞ն բնակիչներ, որոնք ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Հին Շենում։ Այլընտրանքային ճանապարհի անցկացումը գյուղի տարածքով կմեծացնի՞ գյուղի անվտանգության երաշխիքները, թե՞ հակառակը։