Ամառային շոգերին սեզոնային հանգստից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքը վերադառնում է իր սովորական ռիթմին, և Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չփորձեր հենց սկզբից օրակարգեր ձևավորել գալիք ամիսների համար: Հանրային ուշադրության հորմոնալ ասեղի կարիքը չէր բավարարվում հեծանիվ-լոբի-TikTok ձևաչափով, և կոնտենտի, իրական բովանդակության վակուումը նա փորձեց լցնել վերջին ասուլիսով:
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հերթական անգամ անդրադարձել է ՀՀ Սահմանադրությանը՝ հայտարարելով, որ «Հայաստանի հետ «Խաղաղության պայմանագրի» խոչընդոտողը ՀՀ Սահմանադրությունն է»։ Այս նույն հայտարարությունը որոշ ժամանակ առաջ արել էր նաև Ալիևը։
«Ալիևի համար շատ կարևոր է՝ կոնյունկտուրային ինչ-որ բան պոկի Հայաստանից, ավելի շատ, քան մինչև հիմա է ստացել։ Դրա համար նա ամեն կերպ ձգձգում է պայմանագրի ստորագրումը, հույս ունենալով կրկին ինչ-որ բան պոկել Հայաստանից։ Խաղում է Ալիևը, նա էլ այսպես մանր խաղ է խաղում»,- հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը։
«Բազմիցս ասել եմ՝ կորցնելով Արցախը, եկել-հասել ենք մեր հայոց պետականության կորստին։ Իշխանությունն այս ամենով սպասարկում է թշնամու շահերը՝ հանուն սեփական իշխանությունը պահելուն, սա է այսօրվա իշխանության գործողությունները»։
Անկախության հռչակագիր փոխելն անհեթեթություն է, կարծում եմ՝ սրանք դրան չեն կարող հասնել։ Այս բանը մենք չպետք է թույլ տանք, նկատի ունեմ այն մարդկանց, որոնք դրա ակունքներում կանգնած են եղել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մեխակ Մխիթարյանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսքով՝ իրենք ՀՀ Սահմանադրությունը փոխում են, քանի որ ապագա սերունդների համար անվտանգ երկիր են ստեղծում։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի խոսքերը համընկնում են՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու համատեքստում։
«Եթե Ադրբեջանի կողմից Անկախության հռչակագրի վերաբերյալ եղել է պայման, դա պիտի ահազանգ լիներ, ՀՀ իշխանությունները պիտի դա ահազանգ ընդունեին։ Բռնապետ Ալիևը «դեմոկրատ» գործչին պահանջներ է ներկայացնում, կա՛մ ողորմելի պիտի լինես, կա՛մ շարքային սրիկա, որ նման պահանջներ դնես։ Անարժեք մարդիկ չարիք են»,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը։
168.am-ի հետ զրույցում «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը խոսելով այս հարցերի շուրջ, ասաց, որ առիթ ունեցել է ասելու, որ ենթադրությունների տեսության դաշտում են գտնվում, քանի որ վերլուծություններ են կատարում՝ հիմնվելով առկա փաստերի ու տեղի ունեցած գործընթացների վրա։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանն ընդգծեց՝ Արցախում սահմանադրական նման փոփոխությունը կբացառի այնտեղ առկա երկիշխանությունը, և, փաստացի, եթե Ռուբեն Վարդանյանի դիրքերը մնան կայուն, կստացվի, որ Արցախում կա կոնսենսուս պայքարելու շուրջ, կա կոնսենսուս, որ չեն բանակցելու Ադրբեջանի կազմում իրենց որևէ կարգավիճակի շուրջ, ինչը, ի դեպ, անընդունելի չէ Արայիկ Հարությունյանի համար։