Ազգից է կախված՝ իշխանության հաշվարկները կաշխատե՞ն, թե՞ ոչ. մարդիկ պետք է հասկանան՝ ամեն ինչ հետո իրենց գլխին է ջարդվելու. Թևան Պողոսյան

Մայիսի 24-ին Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել նոր Սահմանադրության վերաբերյալ, ըստ որի՝  «Սահմանադրության բարեփոխումներ անվանումը փոխարինել նոր Սահմանադրություն անվամբ» և մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հանձնաժողովը պետք է հաստատի նոր Սահմանադրության նախագիծը։ Այս որոշման մասին միայն օրեր են անց են իմացել նույնիսկ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները։

Նոր Սահմանադրություն ունենալու մտադրությունը Նիկոլ Փաշինյանը հայտնել էր դեռևս այս տարվա հունվարի կեսերին Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:  Նա մասնավորապես հայտարարել էր՝ «Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն և ոչ թե՝ սահմանադրական փոփոխություններ, և հարցը պետք է լայն քննարկման առարկա դառնա»։ Չնայած դրան Սահմանադրական հանձնաժողովի անդամները որոշման մասին իմացել են բոլորովին վերջերս:

168.am-ի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս որոշմանը և առհասարակ նրա բոլոր հայտարարություններին՝ նոր Սահմանադրություն ուեննալու վերաբերյալ ասաց.

«Բազմիցս ասել եմ՝ կորցնելով Արցախը, եկել-հասել ենք մեր հայոց պետականության կորստին։ Իշխանությունն այս ամենով սպասարկում է թշնամու շահերը՝ հանուն սեփական իշխանությունը պահելուն, սա է այսօրվա իշխանության գործողությունները։

Կարդացեք նաև

Մեզ այս իշխանությունն ասում է, թե Ալիևը չի մեզ ասել, որ Սահմանադրությունը փոխենք, մենք ենք այդպես որոշել, հիմա ով է ճիշտ դուրս եկել՝ Ալիևը չէ՞։ Հիմա, որ ասում ենք՝ սպասարկում են թշնամու շահերը, հակառակն են պնդում մեզ, բայց փաստերը այլ բան են ցույց տալիս»,- նշեց Թևան Պողոսյանը։

Ըստ մեր զրուցակցի, մարդիկ արդեն պետք է տեսնեն, իրենց գնահատական տան, թե ինչու են ՀՀ իշխանությունները սպասարկում թշնզամու շահերը։

«Թող մարդիկ այդ ամենը տեսնեն, որովհետև մենք մշտապես այդ մասին բարձրաձայնում ենք, բայց կարծես որևէ բան դրանից չի փոխվում, որովհետև մարդկանց մեծ մասի համար այլ արժեքային դաշտ է աշխատում։

Ի վերջո, պետք է հասկանան, որքան պարտված իշխանությունները մնան, այնքան լուրջ պարտություննր ենք կրելու, մնացածը թողնում եմ մարդկանց, թող վերլուծեն, հասկանան»,- հավելեց Թևան Պողոսյանը։

Ըստ նրա, երբ իշխանությունը խոսում է Սահմանադրությունը փոխելուց, այն փոխվում է ժողովրդի հանրաքվեով, իսկ հանրաքվե նշանակում է՝ ժողովրդի պահանջ։

«Հիմա ժողովրդի պահանջի շրջանակներում բոլոր երևույթների, գործընթացների մեջ տեղի է ունենալու պատասխանատվությունը կիսելու խնդիր, թող մարդիկ հանրաքվեից առաջ հասկանան, որ ամեն ինչ հետո իրենց գլխին է ջարդվելու։

Մարդը ուզում է Նոր Հայաստան բերի, չգիտեմ՝ այն իրենից ինչ է ներկայացնում։ Բայց այսօր եթե որևէ մեկն ուզում է ունենալ Հայաստան՝ մեր պապերի իղձերի Հայաստանը, որի համար պայքարել ենք, պետք է գիտակցի, որ ինքն այլևս ժամանակ չունի և պետք է գործողություններ անի։ Ավելին՝ երբեք չպետք է հարց տա, սա ով է, նա ով է, ուղղակի պետք է այդ Հայաստանն ունենալու համար գործի։ Գուցե իշխանությունն իր հաշվարկներն արդեն արել է, բայց հայ ազգն իրենը պետք է անի, ազգից է կախված՝ իշխանության հաշվարկները կաշխատի՞, թե՞ այդուհանդերձ ազգը կհաղթի։ Նույն գործող իշխանությունն էլ է, չէ՞, ասել, եթե ժողովուրդը ցանկանա, մեր իշխանությունը կփոխի»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս