«Սյունիքի հետ կապված անհանգստությունները բնական են, որովհետև ցանկացած մտածող մարդ հասկացել է, որ Իրանից եկող նախազգուշացումները զսպիչ գործոն են այդ հարցում: Ես դեմ եմ խուճապի տարածմանը, բայց ռիսկերը չտեսնելը մեկ այլ ծայրահեղություն է: Հավանաբար, ըստ Փաշինյանի դեղատոմսի՝ մենք պետք է օրը երեք անգամ ասենք՝ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, կերակրացանկում ներառենք դմակով խաշլամա և երևակայական առումով նստենք «Խաղաղության խաչմերուկի» ձախ բորդյուրին, որ հանկարծ պատերազմ չլինի»: