3 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ, 14.5 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ, 10.000 ԴՐԱՄ: Այս երեք՝ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող ու ոչ համադրելի թվերը ցույց են տալիս հայկական իրականության խտացված պատկերը: Միայն անցած տարեվերջին 3 միլիարդ դրամ պարգևավճար ստացած պետական պաշտոնյաները վերջին յոթ տարիներին Հայաստանի պետական պարտքը հասցրել են 14.5 միլիարդ դոլարի, և բոլորով միասին անհեթեթ հիմնավորումներ են ներկայացնում այն մասին, թե ինչու չեն կարողանում կամ չպետք է կենսաթոշակառուների թոշակը բարձրացնել 10.000 դրամով:
Ազգային ժողովում ստացել են հերթական պարգևավճարները՝ արձակուրդ մեկնելուց առաջ։
2023 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց առաջ նախ շատ կարևոր է հիշել 3 բան. առաջինը՝ պետության համար այդ կարևոր քաղաքական փաստաթուղթն ԱԺ բերած իշխանությունն ինչպիսի՞ նախընտրական խոստումներով է եկել իշխանության, երկրորդ՝ բնակչության սոցիալական ապահովվածության հարցի լուծումն օրվա իշխանության սահմանադրական պարտավորությունն է, ոչ թե բարի կամքի դրսևորումը, երրորդ՝ կարևոր է համեմատել այս իշխանության վարած տնտեսական քաղաքականությունն այլ երկրներում վարվող տնտեսական քաղաքականությունների հետ։