Ինձ հետաքրքիր է, եթե էս ողորմելիների հույսն ու հավատը Ֆրանսիան է, մենք այդ հույսով Սյունիք պահող ե՞նք, էլ չասած՝ այդ ֆրանսիական զենքը մինչև գա-հասնի տեղ, սահմանափակ ծավալներով, էլ չասած, որ այդ զենքի տեղափոխման միակ ճանապարհը Վրաստանն է, որը 2020 թվականին օդը փակել էր։
Տարիներ անց անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու հանգամանքներին՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության «Մարդու ժամանակը» հաղորդմանը Ս. Սարգսյանը պատմել է, որ. «1993թվականին, եթե չեմ սխալվում արդեն ապրիլի վերջերն էր կամ մայիսի սկիզբը (բնական է` այն ժամանակ ինքը (Վազգեն Սարգսյանը.-Մ.Հ.) պաշտպանության նախարարը չէր, նախագահի խորհրդականն էր` անվտանգության գծով), ասաց. «Գիտես, կարծիք կա քեզ տեղափոխելու Հայաստան` պաշտպանության նախարար»:
Այսօր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում փակ հանդիպման էր, որի ավարտից հետո լրագրողները փորձեցին մի քանի հարց ուղղել նրան, սակայն բոլոր հարցերը մնացին անպատասխան։
ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության նախկին պետ, 2018-2021թթ.՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ապա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, ՀՀ ՊՆ նախկին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը վերջերս հայտարարել էր քաղաքական գործունեություն սկսելու մասին։ Նա գտնվում է Մոսկվայում և հանդես է գալիս որպես իր կողմից վերջերս ստեղծված «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ. ՊՆ նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը «Շրջափակում․ օր 220» թեմայով պանելային քննարկման ժամանակ արձանագրեց՝ Նիկոլ Փաշինյանը, ոտնահարելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը, անտեսելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը, իր իսկ նախընտրական ծրագիրը, հայտարարեց՝ Արցախն Ադրբեջան է:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ հանձնաժողովի բոլոր նիստերի, հարցազրույցների, ճեպազրույցների ժամանակ վստահ հայտարարում է, որ հայկական դիրքերն այնպես են կահավորված, որ կկարողանան զինվորների կյանք փրկել, նկատի ունենալով, որ դրանք շատ լավ են կահավորված, այսօր այդպես էլ չասաց, թե այդ ինչպես է կահավորված եղել Գեղարքունիքի մարզի N զորամասի կացարանը, որ 15 ժամկետային զինծառայող է զոհվել։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ գիշերը Գեղարքունիքի մարզի N զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքին, նկատեց՝ դժվար է քաղաքական մեկնաբանություններ տալ գիշերը տեղի ունեցած ողբերգական դեպքերին։
Որևէ մեկը չի նսեմացնում բանակում նախկինում բոլոր ձեռքբերումները. Սուրեն Պապիկյան
Պատերազմի վտանգը միշտ էլ կա. Սուրեն Պապիկյան