Սուրեն Պապիկյանը չպատասխանեց որևէ հարցի, նա հղում արեց Փաշինյանին ու ներողություն խնդրելով՝ հեռացավ

Այսօր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում փակ հանդիպման էր, որի ավարտից հետո լրագրողները փորձեցին մի քանի հարց ուղղել նրան, սակայն բոլոր հարցերը մնացին անպատասխան։

Նախ՝ լրագրողները հետաքրքրվեցին՝ սահմանին կանգնած հայ զինվորը ո՞ր դեպքում պետք է կրակի, սակայն Պապիկյանը հարցը թողեց անպատասխան։

Հաջորդ հարցը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզի 4 գյուղերի ճանապարհների վերանորոգման և փոփոխության մասին հայտարարությանը։ Հարցը կրկին մնաց անպատասխան։

Հաջորդ հարցի առնչությամբ՝ Տավուշից գյուղեր հանձնելո՞ւ են Ադրբեջանին, ինչպես վերջերս պահանջել էր Ադրբեջանի փոխվարչապետը, Սուրեն Պապիկյանը հղում արեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ դրան ասուլիսի ժամանակ անդրադարձել է։

Կարդացեք նաև

Հաջորդ հարցին՝ այդ չորս գյուղերի տարածքից հայկական զորքը հե՞տ է գնալու, Պաշտպանության նախարարը կրկին չպատասխանեց և անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ մտավ վերելակ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս