Եթե կինը գիշերը քնում է լամպի լույսի տակ, ապա այդ լույսն օրգանիզմում կարող են «արթնացնել» կրծքի քաղցկեղի բջիջները, հայտնում է The Times of India-ն: Լույսի պատճառով մելատոնինի հորմոնը դադարում է արտադրվել: Սովորաբար հորմոնի բարձր խտությունը «քնեցնում» է քաղցկեղի բջիջները և անջատում ուռուցքի առաջացման հիմնական մեխանիզմները:
Ամերիկացի և իտալացի գիտնականների խմբի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գինու, հատապտուղների և շոկոլադի մեջ պարունակվող ռեսվերտրոլ հակաօքսիդանտը չի ազդում մարդու կյանքի տևողության վրա և չի նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների և ուռուցքների առաջացման ռիսկը: Հետազոտության արդյունքները հրատարակվել են JAMA Internal Medicine ամսագրում:
Ճապոնացի գիտնականները պարզել են, որ ալկոհոլի ցանկացած չափաբաժին մեծացնում է մահացու հիվանդությունների ռիսկը:
ԱՄՆ-ի Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի գիտնականները բարձրացրել են քաղցկեղի իմունոթերապիայի արդյունավետությունը՝ խաթարելով T բջիջներում Asxl1 գենը։
Սպիտակ հացի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել հոդատապի (նյութափոխանակության հիվանդություն, որն առաջացնում է բորբոքային պրոցես) և մի շարք այլ լուրջ հիվանդությունների զարգացման, զգուշացրել է սննդաբան Միխայիլ Գինսբուրգը։ Մասնագետը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում խոսել է սպիտակ ալյուրի պատրաստված մթերքից կախվածություն ունենալու վտանգավոր հետեւանքների մասին։