Ո՞նց եք պատկերացնում, եթե հիմա մեկը փողոցում բերի կով կամ ոչխար մորթի ու միսը տեղում վաճառի։ Նույնն էլ ձուկն է։ Ինչպե՞ս կարելի է թարմ ձկնամթերքը վաճառել փողոցում։ Մարդիկ իրենք են ստուգում, մի հատ խռիկն են նայում, գույնը, փորը ու դրանով որոշում են՝ թա՞րմ է, թե՞ չէ։ ՍԱՏՄ-ն, ոստիկանությունը պետք է արգելեն։ Ձկան փողոցային վաճառքը պետք է վերացվի։ Նախկինում ժավելի մեջ էին դնում ձկները, որ գույնը չփոխեր, չգիտեմ՝ ինչ նյութեր են օգտագործում։ Գուցե թունավորումներ են եղել ու մարդիկ չեն իմացել, որ դրանից է։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մեկ անձ գնման ընթացակարգով 2024 թվականի անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների կատարման ծառայություն է գնել իր ենթակայության տակ գտնվող Հայանտառ ՊՈԱԿ-ից։ Աշխատանքների իրականացման համար, ըստ պայմանագրի, նախարարությունը ՊՈԱԿ-ին կհատկացնի 839 միլիոն 579.400 դրամ՝ այդ գումարի շրջանակում պատվիրակելով մի շարք աշխատանքներ։
Շրջակա միջավայրի նախարարությունում որևէ զանգի չեն պատասխանում, մեզ միայն բողոքի ակցիաներով են պատրաստ լսել, ոնց հասկանում ենք. Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում լրագրողներին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Արարատ մարզի ձկնաբուծարանների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց: Ակցիայի մասնակիցները Շրջակա միջավայրի նախարարությունից պահանջում են հետաձգել Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ օրերս կազմակերպվել էր պոլիէթիլենային տոպրակների օգտագործման դեմ պայքարի արդյունավետության շուրջ քննարկում, որին մասնակցել էին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, արտադրողներ, խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչներ, պլաստիկ արտադրանքին այլընտրանք առաջարկողներ և խնդրով հետաքրքրվող և շահագրգիռ այլ անձինք: