Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության կողմից վարվող վայրի, ռեպրեսիվ քարոզարշավի ֆոնին շատերը նկատեցին, որ դրանում դերակատարություն չունի Երևանի տնտեսագիտական համալսարանի՝ Գյումրու մասնաճյուղի տնօրեն, տխրահռչակ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական շարժման պարագլուխ Կարեն Պետրոսյանը, ով Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնը նվեր ստացավ հենց իր այդ գործունեության համար՝ իր մտերիմ ընկեր ու թիվ մեկ հովանավոր Արայիկ Հարությունյանի կողմից, երբ վերջինս դեռ ԿԳՄՍ նախարար էր:
Թշնամիների հետ բանավոր պայմանավորվածություններին հաջորդելու է այս իշխանության երազած «Նոր Հայաստանը», այն կարելի է անվանել բուտաֆորիկ պետություն, որտեղ ամեն ինչ կլինի ինքնախաբեության ծիրում։
Փաշինյանի հերթական «պռոխոդը» եհովայի վկաներին՝ հայաստանյան իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ուղղված դեմարշը, որին ականատես ենք դառնում վերջին 6 տարիների ընթացքում, աստիճանաբար նոր ալիք է ստանում։