«Հոգևոր առաջնորդությունը դա պայքար է ազգային զարթոնքի, հոգևոր արժեքների վերականգնման համար, ինչը լավագույնս անում է Բագրատ սրբազանը։ Շարժմանը, սակայն, պետք է նաև քաղաքական բաղադրիչ, ինչի առկայության պարագայում ժողովրդին պետք է ներկայացվի արժանապատիվ խաղաղությամբ ձևավորված այնպիսի օրակարգ, ինչը ենթադրում է քաղաքական քայլերի հաջորդականություն։ Նման օրակարգ հանրությանը պետք է ներկայացնեն քաղաքական դերակատարները՝ տիտղոսային և ոչ տիտղոսային ընդդիմադիրները»,- ասաց Անանյանը։