Միշտ ցանկացել եմ մասնակցել The Voice-ին, բայց թե ի՞նչ պետք է երգեի, չգիտեի։ Սա՝ 18 տարեկանում։ Բայց 10 տարի անց, երբ մեծացա, արդեն մտածեցի, թե ինչ կարող եմ անել։ 2021թ․ սկզբին, 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ոչ ոք Ֆրանսիայում չգիտեր, թե ինչ է կատարվում Հայաստանում, որոշեցի մասնակցել մրցույթին ու երգել հայերեն, որովհետև շատ զայրացած էի։ Մի քանի երգ ուղարկեցի, ու միանգամից համաձայնեցին։ Մրցույթի մասնակցելու արդյունքում միանգամից 7 միլիոն դիտող իմացավ Հայաստանի ու այնտեղ կատարվողի մասին։ Շատ էին գրում, հարցնում, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում, ու ես հորդորում էի այցելել ու սեփական աչքերով տեսնել։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով թշնամի պետության զինյալների կողմից հայ գերիների գնդակահարության սահմռկեցուցիչ տեսանյութին, ասաց, որ իր համար «խաղաղության» օրակարգը շարունակում է ակտուալ մնալ։