«Հայ ազգի համար Շուշիի ազատագրումն օրհասական էր, ադրբեջանցիներն իրենց հրետանին դրել էին Շուշիիում ու գնդակոծում էին Ստեփանակերտն ու հարակից գյուղերը։ Օրինակ, Քարին Տակի վրա բազմիցս անիվներ են գլորել, քարեր նետել, ինչն էլ հանգեցրել է հայտնի հերոսական ճակատամարտին՝ 1992 թվականի հունվարի 26-ին, երբ տեղի ունեցավ գյուղի ազատագրումը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արծվիկ Սարգսյանը։