Արդ` մարդ յուր մարմնով հողից է և դեպի հողն է դառնում, իսկ հոգվով Աստուծուց գոլով` վերստին գնում է առ Աստված` նորանից, ըստ յուր ձգտման և արժանյաց, երանություն կամ անտեսություն վայելելու⁵ (Եղիշե, 372, 374, 375. Հաճ., Դ 68): Ըստ այսմ` «եղերուք կատարեալ, որպէս և Հայրն ձեր երկնաւոր կատարեալ է». (Մատթ., Ե 48). այս է նորա հոգու էությունն ու կոչումը⁶: «Լինել Աստուած շնորհօք ընդ Աստուծոյ միաւորելովն». այս է մարդու կյանքի նշանաբանը (Հաճախ.), և այս է մեր ծառայել կամ պաշտելն Աստուծո⁷: