Մի՛ փափագեք մարդկանցից գովեստ ստանալ, այլ՝ Աստծուց, որովհետև դա թշնամություն է Նրա հանդեպ: Ինչպես նրանք, ովքեր պատվավորը մերժում են և ընտրում անպատիվը և նախատինք ստանում, այդպես էլ նրանք, ովքեր Աստծո համար բարիք չեն գործում, այլ մարդկանցից գովություն են փնտրում, անարգում են իրենց: Նաև երբ չարիք ենք գործում, վախենում ենք մարդկանցից, իսկ Աստծուց՝ ոչ: