2022թ. հոկտեմբերի 13-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը 2 մլն 928 հազար 914 է, նույն ժամանակահատվածում առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 638 հազար 917: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն՝ հրապարակելով մարդահամարի նախնական արդյունքները։ Մարդահամարը, ի դեպ, առաջին անգամ անցկացվել է համակցված տարբերակով։