Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսի ընթացքում ցուցադրված սպառազինության և ռազմական տեխնիկայի մասին (որոնք հիմնականում ձեռք են բերվել 2022-2025 թվականներին, չնայած կային նաև դրանից առաջ գնվածներ) տարբեր գնահատականներ եղան, և դրանցում շատ էին քաղաքական և ոչ մասնագիտական գնահատականները։
Մայիսի 28-ի զորահանդեսի ռազմատեխնիկական մասին 168.am-ն առաջիկայում մասնագիտական անդրադարձ կանի: Կոնկրետ դեպքում նշված ռազմական-քաղաքական միջոցառման համատեքստում ընդդիմադիր շրջանակների կողմից հնչեցված մի դիտարկման անդրադառնանք, որ «Իսկանդեր» համակարգին համարժեք կամ մոտ այլ միավոր չկար:
Հայաստանի առաջին Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների ուշադրությունը կսևեռի Հանրապետության հրապարակի ուղղությամբ. կազմակերպվելու է սպառազինության ցուցադրություն-հաշվետվություն: