«Նրանք ասում են, որ Բերձորի միջանցքի հարցը ռուս-ադրբեջանական պատասխանատվության գոտում է, իրենք էլ թող լուծեն: Այսինքն՝ ՀՀ իշխանությունն իրեն հեռու է պահում դրանից: Եթե դու պաշտոնապես նման դիրքորոշում ես որդեգրում, ապա ի՞նչ իրավունք ունես ասելու՝ գիտեք, եթե չեք կարողանում՝ դիմեք ՄԱԿ: Հայաստանն Արցախի հարցում միջնո՞րդ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, ո՞վ է Հայաստանը, որպես ի՞նչ է հանդես գալիս: Պետք է մի քանի բան ֆիքսել, և այս իշխանության հետ կապված հարցերն ինձ համար այդքանով պարզ են: Արձանագրում համար 1. նրանք հրաժարվել են Արցախից, դա իրենց խնդիրը չեն համարում: Արձանագրում համար 2. Հայաստանն ունի արտաքին քաղաքական վեկտոր փոխելու խնդիր: Նիկոլենք ունեն այդ խնդիրը և լուծում են այն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Երեկ Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին՝ Բաքվում Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի հետ հանդիպման ընթացքում: Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրության համաձայն, երկրի նախագահն արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 10-ի Կառավարության նիստում արված հայտարարությանը, նախ հակադարձել է, որ ՀՀ ղեկավարության խոսքերը հակասում են նրանց գործողություններին և պլաններին, և, որ երկիմաստությունը կամ այն պահպանելու ցանկությունը բնավ չի օգնում գործին:
Արցախի ազատամարտի ժամանակ, երբ Շահեն Մեղրյանը մի քանի գյուղ էր ազատագրում, ասում էր, որ այդ ամենն իրենց բարոյական պատասխանն է թշնամուն, այսօր, երբ Արցախի 75 տոկոսը կորսված է, ե՞րբ է թշնամին ստանալու այդ բարոյական պատասխանը։