«Հայոց ցեղասպանության հարցն այսօր միայն հայերի ու թուրքերի հարցը չէ, այն մեր տարածաշրջանի օրակարգի հարց է, որը տարբեր ժամանակներում ու տարբեր ինտենսիվությամբ շահարկում են տարբեր երկրների ղեկավարներ։ Մենք տեսանք Լիբանանի նախագահի հայտարարությունը, Հունաստանից ևս հնչեցին հայտարարություններ։ Այս հարցը ո՛չ Էրդողանը, ո՛չ էլ Փաշինյանը չեն կարող փակել, սա իրենց մասշտաբի հարց չէ։
«Այս ամենից պարզ է դառնում, որ Հայաստանում իշխանությունը զավթվել է թուրք-ադրբեջանական ազդեցությամբ հեղափոխություններ կազմակերպող հիմնարկների կողմից, որտեղ պահանջները շատ հստակ են եղել՝ Արցախից մինչև Ցեղասպանության ուրացում, հայկական ինքնության մոռացություն, իսկ փաթեթավորումն էլ կլինի «իրական» Հայաստանով»,- շեշտեց պատգամավորը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում լիագումար նիստերի ժամանակ հայտարարեց, որ Արցախի ու Հայաստանի միջև միջխորհրդարանական հանձնաժողով կա, որը որպես իրավական ակտ՝ գոյություն ունի։ Այնուհետև դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց, որ այդ հանձնաժողովի նախագահը՝ Հայաստանի կողմից, ինքն է, հետևաբար՝ նպատակ կա՞ առաջիկայում այնպես անել, որ այդ հանձնաժողովը նիստ գումարի։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ԱԺ ամբիոնից հրապարակային դիմել է Ալեն Սիմոնյանին, Անդրանիկ Քոչարյանին, Բաբկեն Թունյանին ու Արփի Դավոյանին, ասելով, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, և տվել 3 օր ժամանակ, որ իրենք էլ վայր դնեն իրենց մանդատները։