ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Իսակովի հողերի» գործով դատական նիստից առաջ պատասխանեց լրագրողների հարցերին, որոնցից մեկը վերաբերում էր ՀՀ-ին սպառնացող արտաքին վտանգներին։ Արձագանքելով՝ Սերժ Սարգսյանն ասաց՝ Հայաստանին սպառնացող արտաքին վտանգի առակայությունը զգացել են և զգալու են։
Ցանկացած թիմում, ցանկացած անգամ ընկերական շրջապատում լինում են հարցեր, ինչ-որ մի փուլում կարծիքները տարբերվում են: Այնպես որ, այդտեղ ոչ ողբերգություն կա, ոչ որևէ միտում կա: Եվ այն ենթատեքստը, որ ինչ-որ մեկի կողմից դրվում է այդպիսի հարցերի տակ, իրականությանը չեն համապատասխանում: