«Էլի եմ ասել՝ այսօրվա կառավարիչին չեմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Իսակովի հողերի» գործով դատական նիստից առաջ պատասխանեց լրագրողների հարցերին, որոնցից մեկը վերաբերում էր ՀՀ-ին սպառնացող արտաքին վտանգներին։ Արձագանքելով՝ Սերժ Սարգսյանն ասաց՝ Հայաստանին սպառնացող արտաքին վտանգի առակայությունը զգացել են և զգալու են։

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հարցաքննությանը և հարցին՝ նրան ձերբակալելու վտանգ տեսնո՞ւմ է, Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Որևէ մեկին ձերբակալելով որևէ մեկը չի կարող Արցախի էջը փակել»։

Հարցին՝ Արցախ վերադարձն ինչպե՞ս է պատկերացնում, Սերժ Սարգսյանը պատասխանեց

Կարդացեք նաև

«Այս պահի՞ն. ոչ մի կերպ չեմ պատկերացնում»։

Լրագրողները Երրորդ նախագահից նաև հետաքրքրվեցին՝ Առաջին նախագահը հանդիպել է Վեհափառի հետ, արդյո՞ք պատրաստվում է ինքը ևս հանդիպել Վեհափառին։

«Ես պարբերաբար եմ հանդիպում Վեհափառ հայրապետի հետ, ցանկացած անհրաժեշտ պահի կարող եմ հանդիպել»,- շեշտեց Սերժ Սարգսյանը։

Հարցին էլ, թե խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, բայց Վեհափառի հետ հանդիպելուց հետո ՔՊ-ն սկսեց նրան քննադատել, ինչպե՞ս ստացվեց, Սերժ Սարգսյանը նկատեց.

«Մեկ անգամ այս հարցին պատասխանել եմ, որ այսօրվա կառավարիչին ես չեմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը, ուղիղ այնպես, ինչպես տարբեր շարժումներում ընդգրկված մարդկանց չեմ համարում տվյալ շարժման ղեկավարի հոգեզավակ։

Իսկ թե ինչպե՞ս պատահեց, շատ պարզ, այդ մարդը՝ Հայաստանի կառավարիչին նկատի ունեմ, ամեն ինչ անում է, որ ցանկացած երևացող մարդու վարկաբեկի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս