«Հայաստանը երբևէ այսքան բարձր սուբյեկտայնություն չի ունեցել, որքան հիմա, երբ Հայաստանի հետ հաշվի են նստում և՛ Արևմուտքը, և՛ Միացյալ Նահագները, շատ ու շատ ռազմական, ռազմավարական հարցեր են քննարկում»,- այսպես բնութագրեց Հայաստանի սուբյեկտայնությունն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որ Հայաստանը չպետք է իր հույսը դնի ԱՄՆ-ի վրա՝ հիշելով, թե այդ երկիրն ինչպես է լքել իր դաշնակիցներին։