ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել հոկտեմբերի 9-10-ը Բեռլինում տեղի ունեցած ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների մասին, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։
Այսօր ունենք ՀՀ պաշտպանության նախարարություն, նախարար, որը լինելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, առանց վարանելու առաջ է տանում Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը և պաշտպանական քաղաքականությունը, բանակի կառավարումն իրականացնում կամ բանակում բարեփոխումներ անում Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկի» տրամաբանության շրջանակում: Սակայն կա սահման. չպետք է ՊՆ փորձառու պաշտոնյաների ձեռքին տալ փաշինյանական «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը, որ նա այն ներկայացնի իր օտարերկրյա գործընկերներին: