«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, որը հայտարարել էր՝ «մեր ձևով կպաշտպանենք եկեղեցին», ինչի պատճառով իշխանությունների կողմից նրա դեմ քաղաքական հետապնդումներ սկսվեցին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Վեհափառի դեմ քրեական գործընթացին, ասաց, որ դա համարում է ամբողջ հայության խայտառակությունը, որն իշխանությունները դեռ շարունակում են:
Վաղը՝ օգոստոսի 7-ին, տեղի է ունենալու հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ նախադեպը չունեցող իրադարձություն՝ հայկական պետության դատարանի առջև է կանգնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեղադրյալի կարգավիճակով։
Դեռևս տարեվերջին 168.am-ը գրել էր, որ ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանը որոշ աշխատակիցների, պարգևավճարից բացի, նաև հավելավճար է տվել։
Տարեվերջին հատկապես բոլոր պետական հիմնարկների աշխատակիցները սպասում են լրացուցիչ պարգևավճարների, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձին: Եվ գաղտնիք չէ, որ պետական համակարգում, բացի աշխատավարձից, աշխատողները նաև պարգևավճարներ են ստանում, բայց ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանը որոշ աշխատակիցների նաև պարգևավճարի հավելավճար է տվել։
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագծերին:
Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեում՝ ինքը Խաչատրյանն ու կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցները կստանան իրենց ստաժի հավելավճար՝ աշխատավարձի դրուքաչափի 100 տոկոսի չափով, և սա՝ այն դեպքում, երբ, ըստ Գլխավոր դատախազության, Սասուն Խաչատրյանի նշանակումից ի վեր այդ կառույցը չի քննել գեթ մեկ կոռուպցիոն գործ, որի քննության ընթացքում կատարած աշխատանքը բավարարում է հավելում տրամադրելու օրենքով սահմանված պայմաններին։