ՔԿԾ-ում դժգոհում են. պետի ժ/պ Սահակ Գրիգորյանն իր մտերիմներին, բացի պարգևավճարից, նաև հավելավճար է տվել

Տարեվերջին հատկապես բոլոր պետական հիմնարկների աշխատակիցները սպասում են լրացուցիչ պարգևավճարների, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձին: Եվ գաղտնիք չէ, որ պետական համակարգում, բացի աշխատավարձից, աշխատողները նաև պարգևավճարներ են ստանում, բայց ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանը որոշ աշխատակիցների նաև պարգևավճարի հավելավճար է տվել։

Ըստ 168.am-ի տեղեկությունների՝ բացի պարգևավճարից, լրացուցիչ հավելավճար են ստացել են սոցիալական, հոգեբանական և իրավական, ներքին անվտանգության բաժինների և օպերատիվ ծառայության պետերը։ Ընդամենը… Այսինքն՝ եթե հավելավճար տվել է բաժինների պետերին, ինչո՞ւ բոլորին չեն տվել, և ամենակարևորը՝ ի՞նչ հիմքով են նշված ստորաբաժանումների ղեկավարներին պարգևատրել նաև հավելավճարով:

ՔԿԾ պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանի այս որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել ՔԿ ծառայությունում:

«Հետաքրքիր է՝ ի՞նչ իրավական հիմքով են համակարգը բաժանել յուրայինների և ոչ յուրայինների: Վիրավորական է: Տպավորություն է, որ հիմնարկում միայն Սահակ Գրիգորյանի մտերիմներն են իրենց պարտականությունները պատշաճ կատարել»,- ասացին մեզ ՔԿԾ-ից:

Կարդացեք նաև

Երեկ 168.am-ը փորձեց այս հարցերի պատասխանները ստանալ ՔԿԾ լրատվական ծառայությունից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին, հետադարձ կապ էլ չեղավ:

Այնուամենայնիվ, մեր հարցերը ՔԿԾ-ին ու նրա ղեկավարի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանին կտանք հրապարակային ձևաչափով:

1. ՔԿԾ կենտրոնական մարմնի ո՞ր ստորաբաժանումների ղեկավարներն են ստացել հավելավճար։

 2. Ի՞նչ սկզբունքով է Սահակ Գրիգորյանն ընտրել հավելավճար ստացող ստորաբաժանումների ղեկավարներին, և ի՞նչ հիմքով են վերջիններս ստացել հավելավճար։

Տեսանյութեր

Լրահոս