«Մենք տեսնում ենք՝ ՔՊ-ում ինչ է կատարվում: Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը ՔՊ-ի պատգամավորներ էին, չէ՞. ընդամենը մի քանի ոչխար փոխեց նրանց կյանքը: Ես կարծում եմ, որ Փաշինյանն ավելին է, քան մի քանի ոչխարը, և կարող է նրա ֆակտորը ՔՊ-ում մարդկանց դիրքորոշումների վերանայման առիթ հանդիսանալ, առավել ևս, որ ինքը բարձր ինքնագնահատականի արդյունքում իրեն հռչակել է գելխեղդ, այսինքն՝ ոչխարների պահապան շուն: Հետևաբար, նրա հարցի քննարկումը կարող է պատճառ հանդիսանալ, որ մարդիկ դուրս գան ՔՊ-ից»:
Ամիսներ առաջ նա խոստովանեց, որ 2018թ. սխալվեց՝ հանրությունից թաքցնելով իր անձնական համոզմունքն Արցախի պահպանման աննպատակահարմարության վերաբերյալ։ Օրերս էլ Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա հռչակեց, որ 2020թ. պատերազմում կրած պարտությունը թույլ է տալիս ամրացնել Հայաստանի ինքնիշխանությունը։
«Վիրտուալ թաղումներով ու դագաղներով իշխանության եկած Փաշինյանի սեգմենտը հիմա խրախճանքի մեջ է, երբ կա իրական թաղում»,- ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ քաղաքական սպանություններ ՀՀ-ում շարունակելու են արձանագրվել, ինչը կանխելու և ատելության քարոզին վերջ տալու համար դիմում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հատուկենտ գիրք կարդացած մարդկանց։