«Մենք տեսնում ենք, որ ոչ միայն ռազմական թիրախներն է Ադրբեջանն օկուպացնում, այլ նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. կոտորվում է ոչ միայն մեր զորքը, այլ նաև խաղաղ բնակչությունը։ Ակնհայտ է, որ չեն գործում ռազմական օրենքները, և դա կոպտորեն խախտում է մի երկիր, որի ղեկավարին Նիկոլ Փաշինյանն անվանում էր կիրթ և կառուցողական»,- ասաց Մելքոնյանը։
Հայ-ադրբեջանական պատերազմի երկրորդ օրը ՀՀ ռազմավարական դաշնակից և անվտանգության երաշխավոր համարվող Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ընդգծված չեզոքություն պահպանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ դիվանագիտական բառապաշարը կենտրոնացնելով ՌԴ միջնորդական, հրադադարին ուղղված ջանքերի ու կողմերի հետ մշտական կապ պահպանելու վրա: