«Օրինակ, ասում է՝ իրական Հայաստանի գեղագիտության կարևորագույն խնդիրը սկսում է օրհներգից, որը դրսևորում է օրհներգի հանրային կատարման ամոթով։ Օրինակ, սա ի՞նչ ձևակերպում է։ Ես ու ինձ շրջապատող մարդիկ ընդհանրապես երբևիցե մեր օրհներգի կատարումից ամոթի զգացում չենք ապրել․ մենք հուզմունք ենք ապրել, արժանապատվություն ենք ապրել, բայց ո՛չ ամոթ։ Խնդիրը այդ ամոթը ապրողի մեջ է՝ ոչ թե օրհներգի մեջ է, ընդհանուր առմամբ, ոտքից գլուխ՝ այս փաստաթուղթն ինձ համար խնդրահարույց է, դավադրական, հակաիրավական է և ինչու ոչ՝ նաև հակասահմանադրական է»։
Դեռևս անցած տարվա սկզբին կառավարությունը հավանություն տվեց առողջապահության նախարարության կողմից ներկայացված համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի հայեցակարգին։ Համակարգի ներդրումը խոստացել էին կառավարության ծրագրով։
Փետրվարի 7-ին (ժամը 11:11) 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պաշտպանության ոլորտին առնչվող հայեցակարգերի, պաշտպանության բարեփոխումների ճանապարհային քարտեզի շրջափուլերի վերաբերյալ. դրանք հենց նախարար Սուրեն Պապիկյանի պատասխանելու հարցերն էին, իհարկե, հաշվի առնելով նաև ներքին ընթացակարգերը: