Կարող է մարդու օրգանիզմում ճիճու լինի, ու նա չիմանա այդ մասին, որովհետև հաճախ անախտանիշ է ընթանում, հատկապես, եթե նորմալ իմունիտետ ունեցող անձի հետ գործ ունենք։ Հետևանքը լինում է այն, որ ճիճուներն անընդհատ գրգռելով մարդու իմուն համակարգը՝ բերում են ալերգիաների առաջացման։ Կարող են պարբերաբար լինել մարսողական խանգարումներ, սննդանյութերի և վիտամինների պակաս։
Պետք է ուշադիր լինեն փոքր երեխա ունեցողները։ Շատ մեծ խնդիր ենք ունենում հղիության պատրաստվող կանանց դեպքում։ Պետք է շատ զգույշ լինել։ Գանգատները, փռշտոցները տարբեր խնդիրներ, այդ թվում՝ վիժում կարող են առաջացնել։ Դրա համար ալերգիկ հակումներ ունեցողները ճիշտ կլինի որոշակի ստուգումներ անցնեն, նոր գնան կենդանի պահելու քայլի։