Այսօր խորհրդարանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե Հայաստանում կոռուպցիա չլիներ, ապա չէր ձևավորվի հակակոռուպցիոն ռազմավարություն, կոռուպցիայի դեմ պայքար չէր տարվի։
Օրերս 168.am-ը սկանդալային մանրամասներ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ ու Վերաքննիչ քրեական դատարանի 18 դատավորների մասնակցությամբ տեղի ունեցած մի խորհրդավոր ժողովի մասին, որի արդյունքում դատավոր Ռուբիկ Մխիթարյանն ու ևս մեկ դատավոր Կարեն Անդրեասյանի կողմից բաժանված քվեաթերթիկային քվեարկությամբ ընտրել էին Վերաքննիչ քրեական դատարանի ստվերային նախագահ, ով պիտի աշխատեր ԲԴԽ նախագահի հետ: Ընտրվողը հենց ինքը՝ Ռուբիկ Մխիթարյանն էր:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է մամուլի այն հրապարակումները, որոնք վերաբերում են այս կամ այն պաշտոնյայի ընտանիքին պատկանող բիզնեսների և պետական համակարգի միջև կնքված տարբեր պայմանագրերին՝ պարզելու, թե որքանով է պաշտոնյայի գործունեությունն ազդել տվյալ պայմանագրի կնքման գործընթացի վրա. այդ գործընթացը տեղի է ունեցել կոնկրետ պաշտոնյայի անձով պայմանավորվա՞ծ, թե՞ առկա են այլ գործոններ:
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) ունի կարևորագույն առաքելություն՝ կոռուպցիայի կանխարգելում, բայց դա չի նշանակում պատժել, չի նշանակում ունենալ արդյունք, որը վախեցնում է, դատապարտում է: Մեր պարագայում՝ որպես պետական ինստիտուտ, իշխանությունների բաժանման և հակակշիռների ձևավորման գործընթացում է, որ իմ գնահատմամբ՝ հանձնաժողովը կարևորագույն դեր և առաքելություն ունի»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) նախագահ Հայկուհի Հարությունյանը: