Օրերս՝ նոյեմբերի 28-ին, Աստանայում կայացած ՀԱՊԿ ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու այլ պաշտոնատար անձինք անդրադարձան ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցության սառեցմանը՝ դա համարելով ՀՀ ինքնիշխան որոշումը։ Զուգահեռաբար արձանագրվեց, որ ՀԱՊԿ-ը սպասում է ՀՀ մասնակցության վերականգնմանը։
Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Նիկոլ Փաշինյանը կնախագահի ԵԱՏՄ խորհրդի նիստը Մոսկվայում։ Ուշագրավ է, որ հայկական կողմը, որպես նախագահող, չի հյուրընկալում միջոցառումը, ինչը տեղի է ունենում բնականոն արարողակարգի պարագայում, այլ նա պատրաստվում է վարել նիստը Մոսկվայում։
Նախօրեին Ռուսաստանը հայ-ռուսական հարաբերություններում ուշագրավ՝ Ռուսաստանին ոչ բնորոշ, քայլ է արել։ ՌԴ ԱԳՆ փոխանցմամբ, մայիսի 24-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների նպատակով ՌԴ է կանչվել։ Պաշտոնական այլ մեկնաբանություններ այս մասով Ռուսաստանից դեռ չեն հնչել, հայտնի չէ, թե կոնկրետ ի՞նչ նպատակով և ե՞րբ Երևան կվերադառնա դեսպան Կոպիրկինը։
Կրեմլում մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցից կամ Փաշինյանի մոսկովյան այցից հետո հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ կետերը դուրս են գալու։ Ավելի ուշ Կրեմլից հաստատել էին այս տեղեկությունը և նշել, որ հարցի շուրջ ՀՀ-ի և ՌԴ-ի ղեկավարները համաձայնության են եկել՝ հաշվի առնելով, որ իրավիճակ և պայմաններ են փոխվել:
Օրեր առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՏԱՍՍ-ի հետ զրույցում խոսելով Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունից, ասել է, որ «կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կա՛մ արդեն ավարտված են, ընդ որում, ժամանակին և բարձր որակով, կա՛մ գտնվում են իրականացման վերջնական փուլում»:
Շարլ Ազնավուրի հրապարակում այսօր 16:00-ից մեկնարկել է Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով ստորագրահավաք: