Երեկ թյուրքագետ Վարուժան Գեղամյանը հրապարակել էր քարտեզ և կից գրել, որ Կիրանց գյուղում ՀՀ իշխանության կողմից տարածքների հանձնումով կիրանցեցին զրկվել է գյուղատնտեսական նշանակության հողերից, դրանք այլևս վերահսկվում են ադրբեջանական բանակի կողմից։
Մեռնեմ էլ ձեզ հետ եմ, ապրեմ էլ. ես ուզում եմ հրաժարական տամ, ես իմ ժողովրդի հետ եմ. թող որոշեն. Կիրանցի գյուղապետ
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը գոնե ասե՞լ է, թե Ադրբեջանն ինչ է տալու Հայաստանին այդ տարածքների դիմաց, Կամո Շահինյանն ասաց, որ գլոբալ հարցեր չեն քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկելիք թեման վերաբերել է միայն հանձնվող տարածքներին։