«Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է, և ՀՀ-ն Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին եղել է ընդդեմ ցեղասպանության համամարդկային և միջազգային պայքարի առաջամարտիկ պետությունը: Մեր իշխանության օրոք բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով, որ 2015թ.՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, 100-ից ավելի պետությունների պատվիրակներ, 4 երկրի նախագահ են ժամանել Հայաստան, որոնցից 2-ը ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունների նախագահներ էին, մասնավորապես՝ Ֆրանսիայի նախագահ պարոն Օլանդը և ՌԴ նախագահ պարոն Պուտինը:
168.am-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը որոշել է նվեր մատուցել Ուկրաինայում և Մոլդովայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանին և նրան տեղափոխել Իտալիայում աշխատանքը շարունակելու: Արտգործնախարարության մեր աղբյուրներն ասում են, որ Վլադիմիր Կարապետյանին այդպիսով Փաշինյանն ուղարկում է «վաստակած հանգստի»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքին. Որոշումը կայացվել է հանձնաժողովի այսօրվա նիստում:
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտից ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանների ուղղությամբ կրակոցներն ու էսկալացիան հերթական անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը գոհ չէ հայկական կողմի զիջումներից, և Ալիևը շարունակում է մեզ հետ խոսել ուժի դիրքերից, թեև հայկական կողմը շարունակաբար խոսում է միայն խաղաղության մասին։