Արդյո՞ք այստեղ չկա բարոյականության հետ կապված խնդիր, երբ միևնույն է՝ զինվորի մահ ունենում ենք, ինչո՞ւ չէ՝ գործարքի հոտ, ինչպես 44-օրյա պատերազմից առաջ, ժամանակը ցույց կտա:
22 տարի առաջ այս օրը՝ 2004թ. փետրվարի 19-ին, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում մասնակցում էր անգլերենի դասընթացների ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում: Եվ հենց այսօր Եվրոպայի սրտում նա քնած ժամանակ կացնահարվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։
Խաղաղությունը կենսականորեն կարևոր արժեք է, առևտուրը՝ նյութական շահին ուղղված գործողություն, որը կարող է և պետք է լինի իրական խաղաղության հետևանքը, ածանցյալ, բնական արդյունքը: Հիմա տեղի է ունենում հակառակը՝ խաղաղությունն է ածանցվում մանր առևտրից:
ՍՏՈՒՄ ԵՆ. ԹՂԹԻ ԿՏՈՐՈՎ ԵՎ ՍԵՓԱԿԱՆ ՀՈՂԴ ԶԻՋԵԼՈՎ Ի՞ՆՉ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Հիշողությունը պետք է հանուն այսօրվա ու վաղվա, հանուն այսօր սկսվող 2026 թվականի ու դրան հաջորդող գալիքի։ Առանց հիշողության ու առանց հիշելու անկարելի է հաղթահարել համազգային, համապետական վերքը, որի վրա իշխանությունն արդեն հինգ տարի շաքարի փաթեթավորմամբ աղ է լցնում։
«Ով տիրում է սփյուռքին, նա է տիրում Հայաստանի Հանրապետության ապագային»․ գաղափար, որը շատ լավ հասկացել է Սփյուռքի գործերի պատասխանատու Զարեհ Սինանյանը։
Խնդիրը բյուջեի նախագիծը ներկայացնող նախարարների ու նրանց հարցեր ուղղողների չթաքցվող ծուլությունը չէ, ոչ էլ անգամ այն, որ միանձնյա իշխանության պայմաններում, առանց հակակշիռների ու զսպումների, բյուջեի քննարկումը սոսկ քաղաքացիների գումարները մեկ անձի կամքով ծախսելու մասին գյալաջի է՝ փաթեթավորված «բյուջետավորմանը համապատասխանող» ձևակերպումներով:
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ու Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանի զրույցը՝ Սյունիքի, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի, «Թրամփի ուղու», կեղծ խաղաղության, թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակների, Նիկոլ Փաշինյանի սուտ խոստումների և վտանգների մասին:
«Պատահական չէ, որ մեր խորհրդանիշն Արարատն է, որովհետև մենք անկեղծորեն հավատում ենք, որ Արարատն է մեր սկզբնաղբյուրը։ Բնականաբար, մենք խաղաղ ճանապարհով, սահմանադրական ճանապարհով, հարգելով մեր երկրի օրենքները՝ շարունակում ենք մեր խաղաղ, բայց վճռական դիմադրությունը թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին։ Ես նաև ուրախ եմ արձանագրել, որ այդ դիմադրության շրջանակն աճում է»։
«Բաջիների հանդիպում էր: Երեք բաջիների հանդիպում, որոնք ունեն նույն նպատակները, գնում են նույն ճանապարհով, իրարից գոհ են, նույնիսկ այն աստիճանի, որ շատերն են նկատել Մեհրիբանի դեմքի զարմանքը, թե՝ էս ի՜նչ գանձ է մեր ձեռքում հայտնվել, որ նույնիսկ չէին էլ երազի»:
Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանն ավարտվել է մի շարք բանաձևերի, այդ թվում՝ առաջին անգամ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքին վերաբերող բանաձևի ընդունմամբ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Ալիևի վերջին հայտարարությանը, ըստ որի` «ՀՀ իշխանությունը պետք է ուղիղ բանակցի «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ՝ նրանց վերադարձը կազմակերպելու համար»։