Դեկտեմբերի 22-ին, ելույթ ունենալով ՀՀ կառավարության հերթական նիստում, Նիկոլ Փաշինյանը քննադատության ենթարկեց Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին այն բանի համար, որ նրանք իբր չեն կատարում Լաչինի միջանցքում՝ Հայաստանը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կապող միակ ճանապարհի վրա ապօրինի գործողությունները վերահսկելու և կանխելու իրենց գործառույթները: Ըստ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք, որոնց վարչատարածքային պատկանելությունն Ադրբեջանին Երևանում կարծես թե չեն վիճարկում, անհրաժեշտ է հրավիրել ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն: