Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մեկնարկեց ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը:
Ռուսաստանաբնակ Արսեն Միրիջանյանի գործով դատավարությունը թեև մոտեցել է ավարտին, սակայն դատական ակտը դեռևս չի հրապարակվել. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ երեկ տեղի ունեցած դատական նիստին պետք է հաջորդեր դատական ակտի հրապարակումը, սակայն այն անհասկանալի պատճառներով հետաձգվեց:
Սեպտեմբերի 27-ին փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ դատավոր Կարեն Ֆարխոյանի կողմից Արցախի ամբողջական հանձնումից հետո մեկնարկած բողոքի ակցիաների արդյունքում կալանավորված 18-ամյա Մարատ Հակոբյանի՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքը հասել է Հայաստան:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը այն դատավորն է, որը հանուն Արցախի պայքարող եւ անհնազանդություններ իրականացնող ցուցարարներին կալանավորելու որոշում է կայացրել։ Ընդ որում՝ երիտասարդը արցախցի է, նրա ընտանիքը Ստեփանակերտում անվտանգ գոյության պայքար է մղում: