Եթե ապացույցները վերաբերում են բոլորին, ուրեմն վերդիկտը մեկն է լինելու. դուք կայացնելու եք ոչ թե անհատական, այլ կոլեկտիվ դատավճիռ. 18 արդարների գործով ապացույցների հետազոտման փուլն է

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մեկնարկեց Բագրատ սրբազանի և ևս 18 հոգու մասնակցությամբ այսպես կոչված «ահաբեկչության» գործով «18 արդարների» գործով այս տարվա առաջին դատական նիստը:

Այսօրվա դատական նիստի սկզբում պետք է քննվեր Մովսես Շարբաթյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցը, բայց քանի որ Ամանորից առաջ Վերաքննիչ քրեական դատարանն արդեն իսկ փոխել էր նրա խափանման միջոցը, հարցի քննությունը, Կարեն Ֆարխոյանի խոսքով, դարձավ առարկայազուրկ:

Որոշ տեխնիկական հարցեր քննարկելուց հետո դատարանն անցավ ապացույցների ծավալի հետազոտմանը: Պաշտպանները ներկայացրեցին իրենց դիրքորոշումները ապացույցների ծավալի ու դրանց վերաբերելիության մասին: Առաջարկվեց յուրաքանչյուր մեղադրյալի մասով նշել՝ տվյալ ապացույցի որ մասն է վերաբերելի նրան:

«Եթե ապացույցների ողջ ծավալը վերաբերում է բոլոր 18 արդարներին, ուրեմն վերդիկտը մեկն է լինելու: Դուք կայացնելու եք ոչ թե անհատական, այլ կոլեկտիվ դատավճիռ»,-դիմելով դատավոր Կարեն Ֆարխոյանին՝ ասաց Բագրատ սրբազանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը:

Կարդացեք նաև

Խոսեց նաև Բագրատ սրբազանը:

«Հարց ունեմ մեղադրողներին՝ էս ամբողջ գործընթացի մեջ փաստերի նենգափոխում հանդիպե՞լ եք, թե՞ ոչ. եթե իրավական մասը շրջանցելու եք, տղամարդկություն ունեցե՛ք, բարոյական մասը մի՛ շրջանցեք… Հենց այս դատական դահլիճում խոսում եմ, հաջորդ օրն ինձ կանչում են Քննչական, որ էլ չխոսեմ»,-ասաց նա:

Պաշտպանների խոսքից հետո հանրային մեղադրողները ևս դիրքորոշում հայտնեցին ապացույցների ծավալի հետազոտման վերաբերյալ՝ առաջարկելով դրանց ապացուցման իրենց հաջորդականությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս