«Ապրեցնելով են զարգացնում և ապրեցնելով ենք լինում ուժեղ: Բնականաբար, գիտենք, թե որքան խիզախ են Սյունիքն ու սյունեցին: Եթե այնպես է ստացվել, որ հիմա շատ է մոտեցել Ադրբեջանը Խնձորեսկին կամ մնացած բոլոր գյուղերին, դա դեռ չի նշանակում, որ մարդիկ պետք է լքեն: Հակառակը, պիտի զարգանանք, որովհետև զարգացման մեջ է թաքնված ընդհանուր կոնցեպտը: Պետք է զարգանալ, ուժեղանալ, մնացածն արդեն կերևա»,- բարի ու միամիտ դեմքի արտահայտությամբ ասաց Սյունիքի մարզպետը:
Ի դեպ, երեկ երեկոյան Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը Սիսիանում էր, իշխանության մի քանի ներկայացուցիչների հետ տոնական տրամադրությամբ մասնակցում էր հերթական փառատոնի, նա նկար էր հրապարակել ու գրել, թե Սիսիանում տրամադրությունը տոնական է։
Օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը Երևան-Կապան ավիաչվերթով աշխատանքային այցով մեկնել էր Սյունիքի մարզ՝ Կապան քաղաք։ Մարզպետարանում խորհրդակցության ժամանակ էլ ներկաներին իրազեկել էր, թե իրենց նախատեսած ծրագրով օգոստոսի 19-ին՝ Կապանի օրվա առթիվ, կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո կլինեն կանոնավոր չվերթեր:
44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանցիները դիրքավորվեցին Կապանի մատույցներում, այդ թվում` Կապանի օդանավակայանից 100 մետր հեռավորության վրա, արդեն ակնհայտ էր, որ օդանավակայանի շահագործումը կախված է լինելու ադրբեջանցիների տրամադրությունը:
«Եթե թուրքական ու ադրբեջանական օդանավերը Հայաստանի օդային տարածքն օգտագործում են նույն Նախիջևանի կամ Թուրքիայի և Ադրբեջանի միջև օդային միջանցքների համար, ապա Հայաստանը միանշանակ նույն իրավունքներն ունի՝ մտնել Ադրբեջանին հանձնված հայկական տարածքներ և այդտեղով բարձրանալ։