Նախորդ շաբաթ Новости-Грузия-ն՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությանը, հայտնել էր, որ Հայաստանից ներկրված սեզոնային ծաղիկների խոշոր խմբաքանակի մուտքը Վրաստանի տարածք թույլ չեն տվել այն բանից հետո, երբ «բույսերում կարանտինային վնասատու են հայտնաբերել»։
«Տեսեք, շուտով Հայոց ցեղասպանության տարելիցն է, Հարության տոնը, եթե ծաղիկների գները բարձրանում են, այդ ներկրողների համար մեկ է, թե որտեղի՞ց են ներկրելու, այդ թվում՝ Թուրքիայից։ Ինչպես ասում են՝ բիզնեսմենը հայրենիք չունի, հետևաբար՝ իրենց համար մեկ է՝ Թուրքիայի՞ց ներկրված ծաղիկը կդնեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, թե՞ Հայաստանում մշակվածը»։