Հուլիսի 6-ին Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) «ավետեց»՝ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
Սերգեյ Լավրովը խոսել է նաև Հայաստանի՝ վերջին շրջանում ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու մասին։
Հայաստանում 2 տարով Եվրամիության 100 քաղաքացիական դիտորդ տեղակայելու որոշման վերաբերյալ երեկ Ռուսաստանի արտգործնախարարությունը ծավալուն հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշված է. «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները… Նրանք ԵՄ դիտորդների պահվածքին կարձագանքեն՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը»։
Հունիսի 17-ի Կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2012թ. հոկտեմբերի 3-ի` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2 արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը: