Կառավարությունում և «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի համար հերթական նախազգուշական դեղին լույսն է վառվել։
Մյուս փոխնախարարի՝ Արա Մկրտչյանի «տպավորիչ» կենսագրությունում նշված է, որ նա եղել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, սակայն հոդաբաշխ կերպով չի կարողանում բացատրել ՀՀ քաղաքացու անձնագրում դրվող վավերականության կնիքի նշանակությունը՝ ասելով, որ պատգամավորի կողմից նշված կնիքն օտարերկրյա պետությունում ՀՀ քաղաքացու վավերականության մասին է, և որևէ այլ պետությունում նման կարգավորում չկա։ Թե ինչպես պիտի քաղաքացին վավերական լինի, թերևս, միայն Արա Մկրտչյանը կարող է բացատրել:
Նիստը շարունակվեց և նախագիծը ներկայացրեց Արդադատության փոխնախարար Լևոն Բալյանը: Նա պարզաբանեց, որ փոփոխությունների արդյունքում դատախազներին կվճարվի հավելում՝ պաշտոնական դրույքաչափի 92 տոկոսի չափով։
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց, այնուհետև դրական եզրակացություն ստացավ Կառավարության հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նոր փոփոխություններով, ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով: