Քաղաքական հակառակորդներին ունեզրկելու օպերացիան Հայաստանում նոր թափ է հավաքում։ Վաղուց արդեն ոչ մեկի համար նորություն չէ, որ անկախ իրավական գնահատականներից, գործ ունենք իշխանության կողմից տարվող քաղաքական հաշվեհարդարի հետ, որն իրականացվում է մարդկանց սեփականությունն ու բիզնեսը խլելու, ունեցվածքը վերաբաշխելու միջոցով։
Նիկոլ Փաշինյանն իշխանությունը գործիք է դարձրել՝ քաղաքական հակառակորդներին պատժելու համար։ Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը խլելուց հետո անցել է Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին։
Ընտրություններից առաջ իշխանությունները հերթական կաշառքն են նախապատրաստում. «Տաշիր կապիտալ» ընկրությանն էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելուց հետո մտադիր են նվազեցնել հոսանքի սակագինը։
Մինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ հանձնաժողովի նախագահի գործուն մասնակցությամբ, պատրաստվում է կատարել իշխանությունների կամքն ու սեփականատիրոջ ունեցվածքը խլելու համար՝ մտադիր է նրան զրկել ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից, ցավոտ իրողություններ են ի հայտ գալիս էլցանցերում։