Ադրբեջանն օկուպացված Արցախում հիմնովին ոչնչացրել է հերթական գյուղը։ Շուշիի շրջանի Լիսագոր գյուղը՝ բոլոր տներով ու պատմական հուշարձաններով, Ադրբեջանը հավասարեցրել է հողին։ Լիսագորում Ադրբեջանը կառուցել է ինչ-որ շինություններ, հավանաբար դրանք ռազմական կառույցներ են։
Լիսագոր գյուղի ղեկավար Գագիկ Նասիբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ մարդկանց մի մասը Լիսագորից վերադարձել է Հայաստան, մյուս մասը շարունակում է մնալ Լիսագորում՝ հավատով, որ ամեն պահի ճանապարհը կբացվի և շուտ կհասնեն իրենց տները։