«Իսկի նախկինում նման բան չի եղել, որ իշխանություններն ինչ ցանկանան՝ անեն։ Համայնքի ղեկավարն ու իր բարեկամները քայլել են Նիկոլի հետ, դե, նույն մարդիկ ժամանակին սիրաշահում էին նախկին իշխանություններին»,- հավելեց Մ. Զեյնալյանը։
«Մեր իրավապահ մարմինների համակարգն այսօր ակնհայտորեն չունի անկախություն և վերածվել է իշխող քաղաքական ուժի կամակատարի»,- այսպես գնահատեց Հայաստանում այսօր գործող իրավապահ համակարգն «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Իրավական տեռոր՝ կենսական վտանգների շեմին» քննարկման ժամանակ: Նա նաև ընդգծեց մեկ այլ հետաքրքիր բնութագրիչ՝ իրավապահ մարմինները ոչ թե պարզապես իշխող քաղաքական ուժի կամակատար են դարձել, այլ դարձել են քաղաքական բլոկի կամակատար։