Հայաստանի այսօրվա իշխանությունը փորձում է ոչնչացնել Հայոց ցեղասպանության հիշողությունը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փաստացի ժխտում է Հայոց ցեղասպանությունը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման գնահատական տվեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը՝ խոսելով Մեծ Եղեռնի 111-րդ տարելիցի և հայ-թուրքական հարաբերությունների տիրույթում տեղի ունեցող զարգացումների թեմայի շուրջ։
Միացյալ Նահանգները բարոյական պարտություն կրեց Իրանի դեմ պատերազմում. Թրամփը դեռ մինչև երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությունն էր նահանջի ճանապարհ բացել իր համար։ Այսպիսի կարծիք է հայտնել 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Զինված ուժերի պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ խոսելով Իրանի դեմ Միացյալ Նահանգների ու Իսրայելի 40-օրյա պատերազմի արդյունքների և Պակիստանում մեկնարկած ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացի հեռանկարների մասին։
Իրանում մեծ հույսեր չունեն Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի պահպանման կամ խաղաղ բանակցությունների հաջող ընթացքի առնչությամբ։ Այս պահին հարցականի տակ են Պակիստանի միջնորդությամբ ուրբաթ օրն Իսլամաբադում նախատեսված բանակցություններն Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև։ Ամեն դեպքում Իրանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման՝ շատ լավ հասկանալով, որ պայմանավորվածություններ խախտելը սովորական երևույթ է հակառակ կողմի համար։
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Ներկա իրավիճակն ըստ էության գնահատելու դեպքում ակնհայտ է, որ Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է դարձել իշխանության փոփոխությունը։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման համոզմունք հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունների թեմայի շուրջ։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը հակաիրանական սխեմաներում փորձելու է հարված հասցնել ու փորձելու է օկուպացնել Սյունիքն ու Վայոց ձորը։