«Քանի որ այս փուլում տեսանելի է, որ դրսի ուժերը շահագրգիռ չեն Հայաստանում իշխանափոխության հարցում, և յուրաքանչյուրը, իր շահերից ելնելով, գերադասում է աշխատել նրա հետ, Հայաստանում իշխանափոխությունը պետք է իրականացվի սահմանադրական մեխանիզմների ֆորմալ պահպանմամբ։
«Եղել է մի փուլ, երբ Ղարաբաղի հետ ոչ միայն հաշվի էին նստում, այլև քննարկում էին՝ 5 շրջանը տվեք, 2-ը մնա ձեզ։ Այսօր հաշվի չեն նստում, որովհետև մենք պատրաստ չենք, մենք զրկանքներ կրելը համարում ենք մեզ համար կործանարար, ոչ, կործանարար չէ։ Այո, մեծ զրկանքներ կրելով, մենք մեր ինքնորոշման իրավունքը պետք է հասցնենք իր վերջնական նպատակին, այլ ելք չունենք, մեր ինքնորոշման իրավունքը ոչ մի անձ ու միջազգային կառույց չի կարող կասկածի տակ դնել։ Այդ իրավունքը կա, և որևէ մեկը չի կարող զրկել մեզ դրանից»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը։