«Իրականում ՀՀ քաղաքացիների 95 տոկոսը կտրականապես դեմ է, և որևէ կերպ չեն պատկերացնում, չեն ընդունում, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում։ Սա այն բազային հենքն է, որի հիման վրա պետք է հայտարարել, որ նիկոլիզմը պարտված է»,- «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «Արցախի սեղմվող օղակը» հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։