«Այս փաստաթուղթը ոչինչ չի բերելու Հայաստանին: Ալիևը դեռ մի շարք պահանջներ ունի, որոնք Հայաստանին էլ ավելի են մոտեցնելու գերեզմանի շեմին: Նա ունի Սահմանադրություն փոխելու, ադրբեջանցիներին Հայաստան վերադարձնելու պահանջներ, իր զորքերն այստեղ մտցնելու պահանջ, որ այդ ադրբեջանցիներին պաշտպանի: Նա լիքը ծրագրեր ունի, որոնք ոչ մի պրոհայկական բնույթ չեն կրում»:
Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Փաշինյանի, Ալիևի ու Թրամփի եռակողմ հռչակագրին ու ավելի լայն՝ հանդիպումներին և պայմանավորվածություններին առաջինն արձագանքեց հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը։
«Փաշինյանը, որն իր կյանքի մեծ մասն անցկացրել է առանց փողի փողոցները ման գալով, հիմա միանգամից հայտնվեց Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի կողքին, ինչն իր համար մեծ պատիվ է՝ անկախ արդյունքից: Փաշինյանը չհարգեց իր նախկին հայտարարությունները, որ երրորդ կողմ չլինի. Երրորդ կողմ կար, և այն բավականին ազդեցիկ դեր խաղաց այս հանդիպմանը: Ալիևն էլ, Փաշինյանն էլ ուզում էին լինել Վաշինգտոնում: Ալիևն այս այցելությունն օգտագործեց, որ ՌԴ-ին ասի՝ ձեր կարիքը չունենք, ավելի գոհ ենք, որ Արևմուտքի հետ ենք»,- շեշտեց Հարութ Սասունյանը:
«Անկախ նրանից՝ Սյունիքով անցնող ճանապարհի անունն ի՞նչ են դնելու՝ «Թրամփի ուղի՞», թե՞ այլ բան, Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են պատասխանել մեկ շատ կարևոր հարցի՝ գործարկվելիք ճանապարհը լինելու է միջա՞նցք, որի պարագայում որևէ վերահսկողություն ՀՀ-ն չի կարող իրականացնել, թե՞ տարանցիկ ճանապարհ, որի վրա ՀՀ-ն վերահսկողություն կարող է իրականացնել։ Եթե այս հարցի պատասխանը մեկ բառով չի հնչում, չի ասվում, որ ՀՀ-ն մաքսային և սահմանային հսկողություն է իրականացնելու, ուրեմն տրվողը միջանցք է»:
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Փաշինյան-Թրամփ-Ալիև հռչակագիրը և դրանից բխող ԱՄՆ դիրքերի ամրապնդումը Հարավային Կովկասում դեռ երկար կքննարկվի միջազգային ու ռեգիոնալ մամուլում։
«Հիմա Փաշինյանը պարտավոր է ասել, իսկ ո՞րն է այն երաշխիքը, որը կստիպի ադրբեջանական կողմին կատարել ստորագրությամբ ստանձնած պարտավորությունը։ Չկա՛ երաշխիք, և պետք չէ միամտություն ցուցաբերել, թե երաշխիք կարող է լինել ԱՄՆ նախագահ Թրամփի բանավոր խոսքը. կրկնում եմ՝ չկա՛ երաշխիք»,- ասաց Ավետիք Չալաբյանը՝ ընդգծելով՝ երաշխիք կարող էր լինել Հայաստանի Զինված ուժերը, որ ունենար բավարար ռազմական պոտենցիալ՝ սեփական երկրի տարածքը պաշտպանելու համար։
168TV-ի Ռեվյու հաղորդաշարի հյուրն է ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը:
Ժամեր անց Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կընդունի Նիկոլ Փաշինյանին, հետո՝ Իլհամ Ալիևին, ապա՝ Փաշինյանին ու Ալիևին՝ միասին։